Saturday, 20 04 2024
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի

Վրաստանի նախագահից խլում են վերջին ունեցածը

Վրաստանի նախագահի և վարչապետի սրվող հարաբերությունների հերթական ապացույցն է դարձել Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը վրաց նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու փոխարեն վարչապետ Իրակլի Գարբաշվիլու մասնակցությունը: Մինչդեռ սահմանադրության համաձայն՝ նախագահը լիազորված է անվիճարկելի ներկայացուցչական ֆունկցիաներով:

Այն մասին, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը նախագահի փոխարեն վարչապետը կմասնակցի, լրագրողներին տեղեկացրել է երկրի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն: Նախարարը դա բացատրել է նրանով, որ Մարգվելաշվիլին «այցով արդեն եղել է Թուրքիայում», ինչպես նաև Թբիլիսիում շփվել է Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլա Գյուլի հետ: «Այդ պատճառով էլ ավելի լավ կլինի, որ այս անգամ վարչապետ մեկնի,- հայտարարել է Փանջիկիձեն և ընդգծել,- Իրակլի Գարիբաշվիլին նշանակումից հետո դեռ ոչ մի անգամ Թուրքիայում չի եղել»:

Թուրքիայում Վրաստանի դեսպան Լևան Ցինցաձեն փորձել է կառավարական նախաձեռնությունը ուժեղացնել Թուրքիայի նորընտիր նախագահի հետ հանդիպման հնարավորությամբ: «Երդմնակալության արարողությունից հետո վարչապետը բանակցություններ կանցկացնի Թուրքիայի նախագահի հետ»,- հայտնել է դիվանագետը:

Մինչդեռ, ինչպես kommersant-ի հետ զրույցում նշել է Premier պարբերականի թղթակից Զուրաբ Գոգոբեիձեն՝ «արարողակարգերի ընթացքում լուրջ և առարկայական բանակցություններ չեն անցկացվում», իսկ խորհրդանշական հանդիպման համար երկրի նախագահն ավելի հարմար կլիներ, քան կառավարության ղեկավարը: «Վերջիվերջո, ներկայացուցչական ֆունկցիան վերջինն է, ինչ Մարգվելաշվիլուն մնացել է բոլոր ուղղություններով նրա լիազորությունները կրճատելուց հետո»,- նշել է Գոգոբեիձեն՝ նկատի ունենալով Ազգային անվտանգության խորհրդի լիազորությունների, Գլխավոր շտաբի ղեկավար նշանակելու, ինչպես նաև շատ այլ հարցերի շուրջ նախագահի և վարչապետի տարաձայնությունները:

Թբիլիսիում կարծում են, որ Իրակլի Գարիբաշվիլու և Գեորգի Մարգվելաշվիլու միջև տարաձայնությունները հատկապես ուժեղացել են նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու կողմից անօրինական ծախսերի մասին փաստաթղթերի գաղտնազերծումից հետո: Գոգոբերիձեի կարծիքով՝ «կարմիր գիծը» հատվել է, երբ նախագահ Մարգվելաշվիլին հրաժարվել է նախկին նախագահի կողմից անձնական նպատակներով ծախսված պետական միջոցների փաստը հաստատող պետական պահպանության հատուկ ծառայության փաստաթղթերի վրայից հանել «գաղտնի» գրառումը:

Իսկ քաղաքագետ Իոսիֆ Ցիսկարիշվիլու կարծիքով՝ նախագահի և վարչապետի միջև անդադար խնդիրները «պաթոլոգիական բնույթ են ստանում»: Նրա խոսքերով՝ «այդ ամենի պատճառը միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլու հայտարարությունն է այն մասին, թե ինքը հիասթափվել է Մարգվելաշվիլուց, որին անձամբ էր առաջադրել նախագահի պաշտոնում»:

Հարց այն մասին, թե միջազգային արարողություններին ով պետք է ներկայացնի Վրաստանը, մեկ անգամը չէ, որ բարձրացվել է: Դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Իոսիֆ Ցինցաձեն հիշեցրել է, որ ավելի վաղ վարչապետն ագելել է նախագահին ստորագրել ԵՄ-ն հետ ասոցացման համաձայնագիրը, իսկ ինքը մեկնել է Բրյուսել՝ պատրաստելու փաստաթղթերը: «Սակայն երբ խոսքը Վրաստանի համար տապալիչ ՆԱՏՕ-ի գագթնաժողովի մասին է, որտեղ մեզ կմերժեն ալյանսին անդամակցելու «ճանապարհային քարտեզ» տրամադրել, ապա այնտեղ կուղարկեն նախագահին»,- կիսվել է քաղաքագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում