Չեմպիոնների Լիգայի 2015/2016 թվականների մրցաշրջանի եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա իտալական «Սան Սիրո» մարզադաշտում: Այս մասին վստահեցնում է El Mundo Deportivo-ն:
Աղբյուրը նաև նշում է, որ Եվրոպայի Լիգայի 2015/2016 թվականների մրցաշրջանի վճռորոշ խաղը կանցկացվի «Բազել»-ի «Սանկտ-Յակոբ Պարկ» մարզադաշտում: Իսկ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի խաղարկության հանդիպումը կանցկացվի Օսլոյի «Ուլեվոլ» մարզադաշտում:
Նշենք, որ վերջին անգամ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը «Սան Սիրո»-ում տեղի է ունեցել 2001 թվականին: Այդ տարի տիտղոսը վիճարկում էին «Բավարիա»-ն և «Վալենսիա»-ն, որտեղ հաղթանակ տոնեց գերմանական ակումբը: