Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին մտահոգություն է հայտնել Ուկրաինայի իրավիճակի կապակցությամբ։ Ինչպես ասված է նախագահի վարչակազմի տարածած հայտարարությունում, Մարգվելաշվիլին միջազգային հանրությանը կոչ է արել բոլոր ջանքերը ձեռնարկել Եվրոպայում պատերազմից խուսափելու համար։ Այս մասին հաղորդում է Trend–ը։
«Մենք ծայրաստիճան մտահոգված ենք Ուկրաինայի իրավիճակով։ Այսօր ագրեսիայի առաջ է ևս մի եվրոպական երկրի տարածքայն ամբողջականությունը։ Չի կարելի թույլ տալ, որ երկրների սահմանները փոխվեն արտաքին ռազմական ագրեսիայի հետևանքով»,- նշել է Վրաստանի նախագահը։
«Մենք կոչ ենք անում միջազգային ընկերակցությանը դիմել միասնական ջանքերի խուսափելու համար Եվրոպայում պատերազմից»,- հայտարարությունում ընդգծել է Վրաստանի նախագահը։