Անջելինա Ջոլիի ու Բրեդ Փրիթի՝ էկրանին նորից համատեղ հայտնվելու մասին հայտնի դարձավ մայիսի սկզբին։ Այդ ժամանակից ի վեր «Ծովի մոտ» (By the sea) ֆիլմը մեծ հետաքրքրություն է առաջացրել հանրության և լրատվամիջոցների շրջանում, գրում է spletnik–ը։
Չի հայտարարվում սյուժեի որևէ մանրամասն։ Մինչև հիմա հայտնի է միայն այն, որ աստղային զույգը, ըստ սցենարի, կուղևորվի խորանի մոտ։
Ինչպես գրում են մի քանի աղբյուրներ, հատուկ իր և սիրելիի համար Էնջիի գրած սցենարը մի քանի «խելահեղ բաց տեսարաններ» է պարունակում։