Իսպանական «Ռեալ Մադրիդ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն կիսվել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստը դառնալու տպավորություններով.
«Սա ֆանտաստիկ տարի էր: Իսկական երազանքների տարի: Ես հպարտ եմ իմ թիմով, մարզիչներով ու երկրպագուներով: Չափազանց ուրախ եմ ու ցանկանում եմ շնորհակալություն հայտնել խաղընկերներիս, քանի որ առանց նրանց այս տիտղոսը չէի կարող նվաճել»-, ասել է Ռոնալդուն:
Նշենք, որ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում էին նաև Արյեն Ռոբենը և Մանուել Նոյերը: