Saturday, 20 04 2024
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան

Բոստանի համար ծնվածը չի կարող թռչել

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել սնանկացած «Արմավիա» ավիաընկերության՝ 22 միլիոն դրամ պարտքի դիմաց Միկա Բաղդասարովին պատկանող «Միկա» մարզադաշտը պետությանը փոխանցելու որոշմանը: «Արմավիան» պատկանում էր Միխայիլ Բաղդասարովին, տարիներ շարունակ նա մենաշնորհային գործունեություն էր ծավալում Հայաստանի ավիացիոն բիզնեսում, ինչի արդյունքը դեպի Հայաստան կամ Հայաստանից դուրս աստղաբաշխական թանկ տոմսերն էին: Սակայն հանկարծ մոնոպոլիստ «Արմավիան» սնանկացավ՝ հսկայական պարտքեր կուտակելով: Եվ ահա պետությանն ունեցած պարտքի դիմաց Միկա Բաղդասարովի ստադիոնն է անցնում պետությանը:

Ինչ են անելու մարզադաշտը՝ հայտնի չէ: Երևի վարունգ-պոմիդոր կտնկեն Ռուսաստան արտահանելու համար: Հիմա Հայաստանի կառավարությանը միայն այդ հարցն է հուզում, և հավանաբար տարածքներ են պետք, որպեսզի ինչքան հնարավոր է շատ պտուղ-բանջարեղեն աճեցնեն Մոսկվա ուղարկելու համար՝ քանի գումար աշխատելու հնարավորություն կա: Իսկ թե ինչու սնանկացավ մոնոպոլիստ «Արմավիան», որի համար Հայաստանի իշխանությունները տասնամյակից ավելի ջերմոցային պայմաններ էին ապահովել ի հեճուկս հայկական ավիացիայի ապագայի, ի հաշիվ Հայաստանի համար գերկարևոր ոլորտի զարգացման, իշխանություններին չի հետաքրքրում:

«Արմավիայի» սնանկացման գործընթացը այսօր երևի թե պետք է արդեն իսկ արժանացած լիներ հատուկ խորհրդարանական հանձնաժողովի: Եթե ոչ իրավապահ մակարդակում, ապա առնվազն պառլամենտական հանձնաժողովի մակարդակում պետք էր պարզել ու հասկանալ, թե ինչու է նման ջերմոցային պայմաններում սնանկանում մոնոպոլիստ ընկերությունը, ինչու է Հայաստանի ավիացիան զարգացում ապրելու փոխարեն հետընթաց ապրում: Ի վերջո, այս ամենի համար պատասխանատու են ոչ միայն «Արմավիայի» սեփականատերն ու կառավարիչները, այլ նաև նրանք, ովքեր «Արմավիային» տվել էին մոնոպոլիան և տարիներ շարունակ չեն փորձել փոքր-ինչ վերահսկել իրավիճակն ու հասկանալ, թե ուր է գնում հայկական ավիացիան:

Հայաստանը միայն վերջին ամիսներին, այն էլ՝ Արևմուտքի ճնշման ներքո, ընդունեց Բաց երկնքի քաղաքականություն, որը Հայաստանին թթվածնի նման անհրաժեշտ է ցամաքային շրջափակվածության պայմաններում: Չի կարելի ասել, որ Բաց երկնքի քաղաքականությունը տվել է իր արդյունքները, որ շեշտակի փոխվել է վիճակը, սակայն փոփոխությունները շատ նկատելի են: Բայց այդ փոփոխությունների արդյունավետությունը բարձրացնելու համար շատ կարևոր է «Արմավիայի» պատմության ուսումնասիրությունը՝ պարզելու համար պետական մարմինների և՛ նախկին գործողությունները, և՛ ներկայիս գործունեությունը, հասկանալու համար հայկական ավիացիայի անցած տարիների համար Հայաստանի իշխանությունների պատասխանատվության աստիճանը: Առանց այդ աստիճանը պարզելու, հասկանալու՝ շարունակում է կոռուպցիոն ռիսկի տակ մնալ նույնիսկ Բաց երկնքի քաղաքականությունը, և չնայած Հայաստանի քաղաքացիներն ու հյուրերը կզգան փոփոխությունները մոնոպոլիայից հետո, սակայն այդ փոփոխությունները չեն կարող լիարժեք լինել, քանի դեռ հստակորեն պարզված և բացահայտված չեն Հայաստանի ավիացիոն ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը, այդ ռիսկերում պետության «մասնակցության» չափը:

Ավիացիան առանցքային ոլորտ է Հայաստանն աշխարհի առաջ իրապես բացելու, իրապես օրգանական հաղորդակցություն հաստատելու համար: Ոլորտ, որն առանցքային նշանակություն ունի Հայաստանում հաստատված և գերիշխող բանջարաբոստանային կառավարման մշակույթը արդիականացնելու հարցում:

 

Լուսանկարը՝ Pan Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում