Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հաստատել է ասեկոսեները, որ Ուեյն Ռունին ընտրանու նոր ավագն է:
«Ես Անգլիայի հավաքականի ավագն եմ: Սա իմ ու ընտանիքիս երազանքն էր: Հպարտանում եմ այս փաստով: Մանկուց դիտում էի Անգլիայի հավաքականի խաղերն ու երազում մի օր հայտնվել հավաքականում, իսկ ավագի թևկապը ստանալը երազանքներիս գագաթնակետն էր:
Շնորհակալ եմ Ռոյին ինձ վստահելու համար»,- Ռունիի խոսքերը մեջբերում է Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ անգլիացիների ավագը Սթիվեն Ջերարդն էր, ով հայտարարել է ազգային թիմում ելույթների ավարտի մասին: