Թուրքիայի արտգործնախարարի իր պաշտոնը լքող Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է այն մասին, որ վերջին 5 տարում արտաքին գերատեսչությունը ուժեղացել է:
Իր ելույթում նա նշել է, որ երկիրը հիմա ունի բոլոր հնարավորությունները ԵՄ-ի հետ ավելի ակտիվ բանակցություններ վարելու համար, հայտնում է ITAR-TASS-ը:
«Մեզ հարկավոր է արագացնել բանակցային գործընթացը Եվրամիության հետ: Այսօր մենք արդեն ուժեր ունենք դրա համար: Ու հիմա եկել է վազքի անցնելու ժամանակը (այդ նպատակի ուղղությամբ): Ես ամբողջությամբ վստահ եմ, որ այդ գործընթացը պետք է շարունակվի»,- ասել է նա:
Դավութօղլուն, որը Թուրքիայի նախագահից կառավարություն ձևավորելու հրաման է ստացել, հայտարարել է, որ իր ղեկավարությամբ երկրի ԱԳՆ-ն ենթարկվել է խոշոր բարեփոխումների և ուժեղացել է:
«Մենք հզոր ցատկ ենք արել առաջ: Մենք 42 տոկոսով մեծացրել ենք մեր արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչությունների թիվը: Մեզ հետ հարևան առնվազն 8 երկիր լուրջ ճգնաժամի մեջ է: Որպեսզի մտնենք աշխարհի 10 ամենազարգացաած երկրների շարքը, Թուրքիային անհրաժեշտ է իր շուրջն ստեղծել կայունության գոտի»,- ասել է Դավութօղլուն: