Թուրքիայի խորհրդարանում տեղի է ունեցեթ երկրի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երդմնակալության արարողությունը: Այս մասին հաղորդում է TRT Haber-ը:
Երդմնակալության արարողությանը մասնակցել են մի շարք երկրների նախագահներ, վարչապետեր, արտգործնախարարներ: Հայաստանից Էրդողանի երդմնակալությանը ներկա է եղել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Թուրքիայում նախագահական ընտրություններն անցկացվել են օգոստոսի 10-ին, որոնցում Էրդողանը հաղթել է՝ հավաքելով ընտրողների ձայների 51.8 տոկոսը: