Դերասան Չարլի Հաննեմը, որը կատարել է «Անարխիայի որդիները» սերիալի գլխավոր դերերից մեկը, կխաղա «Արթուր թագավոր» ֆիլմում, որը պլանավորում է նկարահանել Գայ Ռիչին: Warner Bros.-ը և Հաննեմը գտնվում են բանակցային գործընթացի վերջնական փուլում՝ հաղորդում է Deadline պարբերականը: Ֆիլմի պրեմիերան կկայանա 2016թ. հուլիսի 22-ին:
Ֆիլմի սցենարը գրել է Ջոբի Հարոլդը: Սյուժեի հիմք է դարձել Թոմաս Մելորիի «Արթուրի մահը» գիրքը: Մելորիի գիրքը ստեղծվել է XV դարում և դարձել է առաջին անգլալեզու ստեղծագործությունը: Ստեղծագործության մեջ հավաքվել են բազմաթիվ պատմվածքներ ու լեգենդներ, ինչպես նաև պատմություններ:
Ավելի վաղ դերասանական կազմին միացել էր Իդրիս Էլբան: Նրան բաժին է հասել բրիտների լեգենդար արքայի դերը, որը նման է կախարդ Մերլինին: