Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չի կարող Արևմուտքի գործընկերը լինել Սիրիայում և Իրաքում արմատական իսլամիստների դեմ պայքարում: ITAR-TASS-ի հաղորդմամբ՝ այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
«Լայն դաշինք է անհրաժեշտ, սակայն պետք է որոշ բաներ հստակեցնել. Բաշար Ասադը չի կարող գործընկեր լինել ահաբեկչության դեմ պայքարում,- Ֆրանսիայի դեսպանների հետ ամենամյա հանդիպման ժամանակ ասել է Օլանդը:- Նա մոջահեդների օբյեկտիվ դաշնակիցն է: Նրանք փոխադարձաբար աջակցում են միմյանց»: