Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսելէ ակումբի հնարավոր տրանսֆերների մասին: Հիշեցնենք, որ Օլիվիե Ժիրուն «Էվերթոն»-ի դեմ խաղում ստացած վնասվածքի արդյունքում շարքից դուրս է մնացել մինչև տարեվերջ:
«Ֆալկաոն մեր գրպանին համապատասխան չէ: Սոնգին չենք վերադարձնի: Ինչ վերաբերում է Ուելբեկին, նրա թեկնածությունը չենք դիտարկում:
Բաց ենք առաջարկների համար և պատրաստ ենք հրավիրել ֆուտբոլիստների, որոնք, իսկապես, կարող են ուժեղացնել մեր թիմը: Այնուամենայնիվ, կարծում եմ՝ տրանսֆերային գործունեությունն այս պատուհանի ժամանակ արդեն ավարտել ենք»,- հայտարարել է ֆրանսիացի մասնագետը: