Ուկրաինայում ռուսամետ անջատողականների հետ մարտերում զոհվել է կամավորական գումարտակի զինվոր Հովհաննես Պողոսյանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրում է «Ինտեր» հեռուստաալիքի լրագրող Ռոման Բոչկալան՝ կից տեղադրելով լուսանկարներ նրա հուղարկավորությունից:
«Հովհաննես Պետրոսյանը կռվել է «Այդար» գումարտակում: Հատուկ գործողության առաջին օրերից որպես կամավոր է գրվել Մայդանից: Նա մահացավ ինքնաձիգը ձեռքին՝ ընկերոջը փրկելով նռնակի պայթյունից: Կրակն ամբողջությամբ իր վրա վերցրեց… Մենք պետք է ուժեղ լինենք: Մենք մեր հողում ենք և պետք է պաշտպանենք այն: Այլապես ինչու՞ զոհվեց Հովհաննեսը, բոլոր այն տղանետրը, որոնց այլևս ետ չես բերի»,- գրում է Բոչկալան: