Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Դիեգո Կոստան, ով վնասվածք էր ստացել մարզման ժամանակ, այսօր բուժզննում է անցել:
The Telegraph-ի փոխանցմամբ՝ Իսպանիայի հավաքականի հարձակվողը ենթածնկային հոդի վնասվածք է ստացել:
Վերականգնման համար հարձակվողից կպահանջվի 1.5 ամիս: Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Կոստան անցկացրել է 2 խաղ ու խփել 2 գոլ: