Մյունխենի «Բավարիա»-ի նորեկ Մեհդի Բենատիան ուրախ է գերմանական գրանդ տեղափոխության կապակցությամբ: Ֆուտբոլիստը, սակայն, նշել է, որ այդ որոշումը հեշտ չի տրվել իրեն:
«Իսկապես, սա բարդ որոշում էր: Հիանալի մրցաշրջան եմ անցկացրել «Ռոմա»-ի կազմում: Ինձ այնտեղ լավ էի զգում: Պետք է ասեմ, որ ես նաև այլ առաջարկ ունեի, բայց «Բավարիա»-ն յուրահատուկ ակումբ է: Անչափ ուրախ եմ, որ աշխատելու եմ այսպիսի մարդկանց հետ»,- Sport-ը մեջբերում է Բենատիայի խոսքերը:
Հիշեցնենք` «Ռոմա»-ն պաշտոնապես հայտարարել է, որ ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը 26 մլն եվրո է կազմել, ևս 4 մլն նախատեսված է որպես պարգևավճար` կապված Բենատիայի ելույթների հետ: