«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը որոշել է վաճառքի հանել իր թիմի 5 ֆուտբոլիստների տրանսֆերներ: Մասնագետը նման որոշում է կայացրել «կարմիր սատանաներ»-ի վերջին պարտությունից հետո:
Ակումբի գործադիր տնօրեն Էդ Ուոդվորդը հրահանգ է ստացել գնորդներ գտնել կիսապաշտպաններ Անդերսոնի, Թոմ Քլևերլիի, Շինջի Կագավայի, ինչպես նաև հարձակվողներ Դենիել Ուելբեկի և Խավիեր Էրնանդեսի տրանսֆերների համար:
Հավելենք, որ նշված ֆուտբոլիստներից միայն Քլևերլին չի մասնակցել «Յունայթեդ»-ի խայտառակ պարտությանը: