Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն այսօր կմեկնի Մյունխեն: Այս մասին տեղեկացնում է Bild-ը:
32-ամյա ֆուտբոլիստը բուժզննում կանցնի, որից հետո կստորագրի պայմանագիր: Ալոնսոն կփոխարինի իր հայրենակից Խավի Մարտինեսին, ով ծնկի խաչաձև կապանների կտրվածք է ստացել ու շարքից դուրս մնացել 7 ամսով:
Տրանսֆերի արժեքը կկազմի 10 մլն եվրո: Ալոնսոն կստանա 10 մլն եվրո տարեկան աշխատավարձ: