«Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը կարող է մասնակցել իր թիմի առաջիկա հանդիպմանը: Բրազիլացին վերականգնվել է վնասվածքից և մարզվում է ընդհանուր խմբում:
Հավանական է, որ Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 2-րդ տուրի` օգոստոսի 31-ին կայանալիք «Վիլյառեալ»-ի դեմ հանդիպմանը Նեյմարը խաղադաշտ դուրս կգա կատալոնական ակումբի մեկնարկային կազմում:
Հիշեցնենք` հարձակվողը ողնաշարի վնասվածք էր ստացել և չի մասնակցել «Բարսելոնա»-ի նախամրցաշրջանային մարզումներին: