Մադրիդի «Ռեալ»-ը համաձայնել է իսպանացի կիսապաշտպան Խաբի Ալոնսոյի տրանսֆերը վաճառել Մյունխենի «Բավարիա»-ին:
Cadena Ser-ի փոխանցմամբ՝ տրանսֆերի արժեքը կկազմի 10 մլն եվրո: Կիսապաշտպանի աշխատավարձը ևս կկազմի 10 մլն եվրո:
Հիշեցնենք, որ «Բավարիա»-ն փոխարինող է փնտրում Խավի Մարտինեսին, ով ծնկի խաչաձև կապանների կտրվածքի պատճառով շարքից դուրս է մնացել 7 ամսով: