Ռոբին Ուիլյամսի կենսագրության հեղինակ է դարձել New York Times-ի լրագրող Դեյվ Իտցկոֆը: Ընթերցողներին խոստանում են ներկայացնել «սպառիչ» տեղեկություն դերասանի կյանքի մասին, հայտնում է The Hollywood Reporter-ը:
Գրքի վերնագրի և դրա լույսընծայման օրվա մասին տեղեկություններ դեռ հայտնի չեն: Նախագծով զբաղվում է Henry Holt and Company հրատարակչությունը:
Ինչպես հիշեցնում է պարբերականը, Իտցկոֆը գրել է The New York Times-ում Ուիլյամսի մասին մահախոսական, նա նաև դերասանի կենսագրական ակնարկի հեղինակն է, որը պտագրվել էր 2009-ին նույն թերթում: