Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հրամայել է երկրի պետական հեռուստատեսությանը ցուցադրել Ֆուտբոլի Անգլիայի առաջնությունը, պնդում է բրիտանական Daily Star-ը: Ինչպես նշում է թերթը, խոսքն անօրինական հեռարձակումների մասին է:
Կիմ Չեն Ինը «Մանչեստթեր Յունայթեդ» խմբի հարձակվող Ուեյն Ռունիի մեծ երկրպագուն է, հավելում է թերթը:
Ներկայումս Հյուսիսային Կորեայի բնակիչները հնարավորություն են ստացել անվճար նայել ոչ միայն «Մանչեստթեր Յունայթեդի», այլև «Արսենալի» ու «Չելսիի» խաղերը:
Ինչպես հայտարարել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մամլո քարտուղարը, ոչ ոք չի ստացել իրենց խաղերը Հյուսիսային Կորեայում հեռարձակելու իրավունք: