Սեպտեմբերին Նյու Յորքում կբացվի սրճարան «Ընկերները» սերիալից, գրում է People-ը: Նախագծով զբաղվում են Warner Bros.-ի ստորաբաժանումն ու Eight O’Clock Coffee ընկերությունը:
Ակցիան նվիրված է «Ընկերների» ստեղծման 20-ամյակին:
Մանհեթենի թեմատիկ սրճարանի այցելուները կկարողանան ոչ միայն ձեռք բերել տարբեր ըմպելիքներ, այլև տեսնել սերիալի դեկորացիաները, այդ թվում՝ հայտնի բազմոցը, որի վրա սիրում էին նստել «Ընկերների» հերոսները:
Որպես երաժշտական ուղեկցություն ընտրվել են Smelly Cat կոմպոզիցիան ու այլ երգեր, որ հնչել են շոուում:
Թեմատիկ հաստատությունը աշխատելու է սեպտեմբերի 17-ից հոկտեմբերի 18-ը: