Friday, 29 03 2024
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար

Ինչպես և ովքեր են թալանում «Արմենտելը». բացառիկ մանրամասներ

Ոչ վաղ անցյալում հայտնի դարձավ, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հետախուզում է հայտարարել «ԱրմենՏել» ընկերության նախկին տնօրեն Իգոր Կլիմկոյի նկատմամբ: Նա կասկածվում է 500 միլիոն դոլար յուրացնելու համար:

Այն, որ «ԱրմենՏել» ընկերության գործունեության մեջ բազմաթիվ կոռուպցիոն դրսևորումներ կան, մամուլում բազմիցս է նշվել: Ընդ որում՝ պարզվում է, որ այդ վիճակն առանձնապես չի փոխվել Կլիմկոյին փոխարինած Անդրեյ Պյատախինի օրոք:

Ընկերության աշխատակիցներից մեկը, որի անունը չենք հրապարակում իր իսկ ցանկությամբ, «Առաջին լրատվական»-ին բավական ուշագրավ մանրամասներ հայտնեց ընկերության ներկայիս տնօրինության գործունեությունից, նրանց ստացած աստղաբաշխական աշխատավարձերից ու իրենց համար դուրս գրված նույնքան աստղաբաշխական պարգևավճարների չափից:

Աշխատակցի խոսքով՝ վերջին շրջանում բաժանորդների սպասարկման մակարդակի, մատուցվող ծառայությունների նվազեցմանը զուգահեռ՝ տնօրինությունը ակտիվորեն բարձրացնում է ղեկավար կազմի աշխատավարձը և բազմամիլիոնանոց պարգևավճարներ է դուրս գրում ղեկավարների համար:

Մեր զրուցակցի խոսքով՝ «ԱրմենՏել»-ում ներկայումս բավական լարված, քաոսային և անորոշ վիճակ է, քանի որ ընկերությունում ընտրողական մենեջմենթ է տարվում: Պարբերաբար արտասահմանից ինչ-որ փորձագետներ են գալիս, ովքեր գաղափար չունենալով ֆիքսված կապից, հաշվի չառնելով աշխատանքի գործող մեխանիզմները՝ սկսում են նոր աշխատաոճ մշակել և դա թելադրել աշխատակիցներին: Բացի դրանից՝ կոնկրետ մարդկանց համար հսկայական աշխատավարձերով ստեղծում են նոր ղեկավար պաշտոններ, որոնց անհրաժեշտությունը չկա և չէր էլ կարող լինել: Բայց արդյունքում դրանց վրա մեծ գումարներ են ծախսվում: «Կարճ ժամանակ անց նրանք գնում են, նրանց փոխարեն գալիս են նոր փորձագետներ, և ամեն ինչ նույն սցենարով կրկնվում է, ու ընկերությունից այդպիսով միլիոններ են դուրս գրվում»,- պատմեց «ԱրմենՏելի» աշխատակիցը՝ հավելելով, որ այս ամենը կատարվում է բաժանորդների բազայում գոյություն ունեցող ակնառու խնդիրների ֆոնին:

«Այս ամենի միակ բացատրությունը կազմակերպության կոմերցիոն բաժի երկու կոմերցիոն տնօրենների, մասնաճյուղերի տնօրենների և մյուս բաժանմունքների ղեկավարների բազմամիլիոնանոց աշխատավարձերն են: Նույն պրակտիկան է գործում նաև մյուս բաժանմունքներում: Եվ այս մրցավազքն այդպես էլ թույլ չի տալիս, որ ընկերությունը հասնի իր առջև դրված բուն նպատակների իրականացմանը»,- նկատեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ վերջերս բյուջետային միջոցների օպտիմալ կիրառման անվան տակ ընկերությունում մասսակաբար հեռացնում են աշխատակիցներին:

Նրա խոսքով՝ արդեն իսկ աշխատանքից հեռացվել են մի քանի տասնյակ մոնտաժողներ, վարչական և կոմերցիոն աշխատակիցներ, տեխնիկական մասնագետներ, IT ոլորտի մասնագետներ: Ընդ որում՝ նրանց հնարավորություն չի տրվում ընկերությունում այլ աշխատանք գտնել: «Շատերը վարկեր ունեին, մեծ մասը ընտանիքի միակ կերակրողներն էին, սակայն այդ հանգամանքը ղեկավարությունը հաշվի չառավ: Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ ինչ-որ մեկը մեծ փողեր է վճարել այս ընկերությունը պարզապես ոչնչացնելու համար: Այս ընկերության ամբողջ գումարները ուղղվում են միայն տնօրինության աշխատավարձերին և բազմամիլիոնանոց պարգևավճարներին, ուրիշ ոչինչ»,-նկատեղ «ԱրմենՏել»-ի աշխատակիցը՝ հավելելով. «Օրինակ՝ վերջերս «ԱրմենՏել» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Արմեն Դարբինյանը, որը նաև Սլավոնական համալսարանի ռեկտորն է, մի քանի միլիոնի հասնող պարգևավճար է ստացել, որը հավասար է ընկերության շարքային աշխատողի 50 տարվա աշխատավարձին»:

Մեր զրուցակիցի խոսքով՝ մի քանի միլիոն դրամի աշխատավարձ է ստանում նաև գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մերուժան Միքայելյանը: Փոխտնօրենի նրա գործառույթները մի կերպ ստեղծեցին մի քանի տարբեր բաժիններից ինչ-որ բաներ առանձնացնելով, որպեսզի արդարացնեն նրա աշխատավարձի չափը: «Սակայն եթե Մերուժան Միքայելյանը մի քանի ամիս աշխատանքի չգա, ապա ոչ ոք չի նկատի նրա բացակայությունը, քանի որ առանձնապես որևէ գործառույթ չի իրականացնում, բայց հսկայական աշխատավարձ է ստանում: Ավելին՝ վերջերս Մերուժան Միքայելյանի մտերիմը նշանակվեց բջջային կապի կոմերցիոն տնօրեն»,- ասաց «ԱրմենՏելի»-ի աշխատակիցը՝ շարունակելով. «Բացի դրանից՝ կազմակերպության գլխավոր տնօրենը, որը մարդկանց ազատում է միջոցների խնայողության անվան տակ, ապրում է Երևանում՝ չորսհարկանի առանձնատանը: Ունի թանկարժեք մեքենաներ, աշխատանքի է ընդունում փորձագետների աստղաբաշխական աշխատավարձերով և անսահմանափակ պարգևավճարներով: Նա, ունենալով մեծ իրավաբանական բաժին, վարձել է հանրապետության լավագույն իրավաբաններից մեկին, որը նրան օգնում է խելացի ձևով ազատվել իր աշխատակիցներից: Դրա դիմաց իրավաբանին վճարում է հարյուր անգամ ավել, քան ստանում են հենց նույն այդ շարքային աշխատակիցները, որոնց հեռացնում են աշխատանքից»:

Մեր զրուցակցի խոսքով՝ մարդը, որի պարգևավճարը 650 անգամ գերազանցում է աշխատակիցների աշխատավարձը, պետք է առնվազն երկու անգամ ավելացնի կազմակերպության բաժանորդային բազան կամ իր առաջարկություններով և նախագծերով մեծացնի կազմակերպության եկամուտները: Սակայն այս դեպքում ո՛չ մեկն է արվում, ո՛չ մյուսը: Չարդարացված այս ծախսերը, ըստ մեր զրուցակցի, 50 տոկոսով կբավականացնեին, որ բարելավեր կապի որակը Հայաստանի 2-3 մարզերում և համայնքներում: «Բայց դա նրանց չի հետաքրքրում: Ինձ միայն հետաքրքիր է՝ գիտե՞ն այս ամենի մասին «ՎիմպելԿոմում», որի դուստր ընկերությունն է համարվում «ԱրմենՏելը»՝ իր «Բիլայն» ապրանքանիշով»:

Մեր զրուցակցի խոսքով՝ ընկերությունից իրականացվող այս թալանին զուգահեռ՝ ղեկավարությունը աշխատակիցների համար չի ապահովում նաև տարրական աշխատանքի պայմաններ: «Օրինակ՝ մեր աշխատակիցները մշտապես դիմում էին կոմերցիոն տնօրենին, որ վարչական շենքում, որը գտնվում է Շիրվանզադե փողոցում, ուժեղ գազի հոտ է գալիս: Աշխատակիցները 10 օր աշխատեցին այդ պայմաններում: Անոգության հետևանքը եղավ պայթյունը: Իսկ տնօրինությունը ստում էր, երբ ասում էր, որ պայթյունի ժամանակ շենքում մարդ չի եղել: Հավանաբար տնօրենի համար, որը մի քանի հազար դոլար աշխատավարձ է ստանում, 40-50 մարդը ոչ ոք է»,- զայրացած ասաց աշխատակիցը: Վերջում մեր զրուցակիցը հավելեց. «ԱրմենՏելի» հարգելի ղեկավարներ, ինչ էլ որ դուք ասեք և ինչպես էլ փորձեք ժխտել իմ ասածները, ճիշտը մեկն է. դուք աշխատանքից ազատում եք մարդկանց, որ իրենց հաշվին ապահով ապրեք: Սա՛ է իրականությունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում