Wednesday, 24 04 2024
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն

«Մենք կլինենք ժողովրդի կողքին, կարմիր գծեր ջնջել-ավելացնելը մեզ չի բավարարում»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:

-Պարոն Եղիազարյան, երեկ հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեցիք, թե ազատամարտիկները իշխանություններին մինչև սեպտեմբերի 30-ը ժամանակ են տալիս:  Արդյոք մինչ այս պահանջներ էիք դրել, և դրանք չեն բավարարվել՝ այդ պատճառո՞վ եք սեպտեմբերի 30-ից ռադիկալ քայլերի պատրաստվում:

Ես Ձեզ վստահեցնում եմ, որ այդպիսի որոշում դաշինքը չի կայացրել, քանզի դաշինքը պետք է համաժողով գումարի մինչև սեպտեմբերի վերջերը, նոր ձևավորվի:  Այդ ժամանակ նոր կարող է իր անունից հայտարարություն անել:  Իսկ այն, ինչ տեղի է ունեցել երեկ Հոկտեմբերյանում, հետևյալն է՝ մարդիկ իրենց անձնական կարծիքն են հայտնել:  Վստահեցնում եմ, որ դաշինքի համաժողովը չի եղել և դաշինքն այդպիսի որոշում չի կայացրել:  Մինչև դաշինքի համաժողովը մարդիկ իրավունք ունեն մասնավոր զրույցների ժամանակ իրենց կարծիքը հայտնել: Ես լավ չեմ հիշում՝ դա ով է ասել, բայց դա իր անձնական կարծիքն է եղել:

Քառյակը ևս հայտարարել էր, որ 12 կետանոց պահանջներ է ներկայացնում իշխանություններին, և դրանք չբավարարելու դեպքում աշնանը հզոր հանհավաքներ են լինելու: Ինչքանո՞վ ազատամարտիկները ներգրավված կլինեն դրանում: Աջակցելո՞ւ եք նրանց:

Ամեն վայրկյանը, ամեն մի ժամը շատ ծանր է ազդում մեր իրականության վրա: Ժողովուրդը թևաթափ ու հուսահատ է: Մարդիկ կանգնած են այնպիսի իրավիճակի առաջ, որ պետք է կամ լքեն հայրենիքը, կամ կապիկություն անելով տուն պահեն: Այսօր կան այնպիսի քաղաքական գործիչներ, որոնք կապիկություն են անում տուն պահելու համար: Իսկ եթե մարտադաշտում որևէ մեկը որպես քաջ զինվորական է իրեն դրսևորել, նա երբեք չի կարող կապիկություն անել: Սեպտեմբերի վերջին քաղաքական ուժերն իհարկե ակտիվանալու են, դրանից անմասն չի լինելու ժողովուրդը, և բնական է, որ ազատամարտիկների դաշինքը պարտավոր է լրացնել այն մասը, որտեղ կանգնած է ժողովուրդը: Եթե ժողովուրդը դա պահանջում է, մենք պարտավոր ենք: Ոչ մի հրամանատար կամ ազատամարտիկ չի պատրաստվում այս կամ այն կուսակցության զինվորը լինել, որովհետև քաղաքական կուսակցությունների մեծամասնությունը ոչ մի բան չի կարողացել անել ժողովրդի համար: Մեր տեղն ուղղակիորեն, հրամայականով գտնվում է ժողովրդի կողքին: Մենք պարտավոր ենք անել այն, ինչ պահանջում է տվյալ պահին ժողովուրդը:

Բայց արդյոք ժողովրդի պահանջները տեղավորվո՞ւմ են այդ 12 կետերի մեջ.այնտեղ իշխանափոխության պահանջ չկա՝ կուտակային կենսաթոշակային համակարգ, կարմիր գծեր

Այդ տասներկու կետերը այն հիմքերը, այն բոցն ու կայծն են լինելու, որից մեծ հրդեհը կբռնկվի: Ես ասում եմ, որ պետք են արմատական փոփոխություններ, սա ջնջել կամ ավելցնելը մեզ չիգոհացնում, վիճակն այսօր այնպիսին է, որ մարդիկ վաղվա օրվա հույս չունեն: Անձամբ ես կողմնակից եմ արմատական փոփոխությունների՝մի բանից սկսել, հետո շարունակությունը ցույց կտա: Ես համակարծիք եմ, որ ժողովրդին հետաքրքիր էլ չէ կապույտ, կանաչ, կարմիր գիծը, ժողովրդին պետք է,որ այս աղավաղված արհեստական պատկերը չլինի: Մենք պարտավոր ենք կանգնել ժողովրդի կողքին, մեզ քիչ է մնացել ապրելու։Վճռական ժամանակաշրջանում իրավունք չունենք պատվազուրկ լինել: ժողովուրդը տքնում ու տառապում է:

-«Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը մշտապես պահանջել են նախագահի հրաժարական, մյուս երկուսը՝ ոչ: Այդ տարաձայնությունները ևս մեկ անգամ չե՞ն հիասթափեցնի ժողովրդին:

Կարող է և այդպես լինել, բայց պետք է ստեղծվի ուժ, որ երբ հարթակում անորոշություն առաջանա,ամեն ինչ վերցնի իր ձեռքը: Պետք չէ օր ու ժամանակ ձգել, հանկարծ եթե մենք 2018 թվականի ընտրություններին սպասենք, իմացեք որ Հայաստանը սարսափելի ձևով դատարկվելու է: Անձամբ ինձ համար կարևոր չէ՝նախագահն ով է, ինձ համար կարևորէ, թե ինչպիսին է մեր երկիրը:

Ձեր պահանջը՝ որպես քաղաքացու, որպես ազատամարտիկի,հրապարակում ո՞րն է լինելու:

Ես այսօր ձևավորված պահանջ չեմ կարող ներկայացնել: Ես չեմ կարող խոսել մի թեմայի մասին, որ չեմ տեսնում: Ես ուզում եմ իմ երկիրը կարգի գա, ես արմատական փոփոխություններ եմ ուզում: Մենք պետք է կարողանանք մի երկիր ունենալ, որտեղ հայն առավոտյան զարթնելով՝չի մտածի մի կտոր հացի մասին, այլ ավելի մեծ բաների մասին: Ես այդպիսի հայրենիք եմ ուզում:

Սոչիում տեղի ունեցած հանդիպումից հետո սահմանում իրավիճակը փոքրինչ հանդարտվել է: Ի՞նչ եք կարծում,երկարատև կլինի՞:

Խաղաղությունը նվաճում են, ոչ թե երաշխավորում: Իսկ Սոչում այլ բան է եղել: Ես կարծում եմ այնտեղ ժամանակավոր զինադադար է պարտադրվել Պուտինի կողմից մինչև ուկրաինական իրադարձությունները խաղաղվեն: Պատերազմի վտանգը կա, Աստված տա՝խաղաղություն լինի, բայց այն երկար չի լինի: Մենք շատ անկանխատեսելի հարևան ունենք, հանգստանալ պետք չէ: Եթե մենք,Աստված չանի,պատերազմը տանուլ տանք, մենք աշխարհում չենք կարող քայլել: Կասեն՝Ղարաբաղյան պատերազմը թյուրիմացություն էր…

Ազատամարտիկներն այս ընթացքում ապացուցեցին, որ պատրաստ են մի կողմ դնել տարաձայնությունները իշխանությունների հետ և լինել առաջին գծում հանուն հայրենիքի անվտանգության: Ի՞նչ եք կարծում, հնարավոր պատերազմի դեպքում ժողովո՞ւրդն էլ այդպես միասնական կլինի։

-Ամեն դեպքում այդ անվստահությունը իշխանությունների հանդեպ նստվածք թողնում է: Իսկ եթե Դուք կարծում եք , որ 94 թվականին ամբողջ ազգը միասնական էր՝ սխալվում եք: Մեր ազգի ընդամենը 15-20 տոկոսն էր պայքարում, իսկ 90 թվականին խուճապային տրամադրություն էր, թե չեն կարող թուրքի դեմ կռվել: Եթե այդ ժամանակ 60-70 տոկոսը միասին լիներ՝ ես հավաստիացնում եմ,ադրբեջանցիները կապիտուլացիա էին ստորագրել: Այսօրվա վիճակով պետք չէ բոլորին մարտադաշտ հանել, 20-30 տոկոսն էլ դուրս գա՝կհաղթենք: Հաղթանակը մեր պարտադիր ապահովված է լինելու:

Երբ մենք ունենք անվտանգության հարց, երկրորդ պլան է մղվում նաև դժգոհությունը իշխանությունների հանդեպ, հենց այդ 12 կետերը՝նույնպես: Համակարծի՞ք եք,որ այս ժամանահատվածում նպատակահարմար չէ իշխանությունների հրաժարականըպահանջելը:

Ես կկիսեի այն ժամանակ, երբ դրա վերջը երևար: Ինչ ասել է ղարաբաղյան խնդիր, դա կարող է ավելի երկար ձգվել, բայց մենք՝ինչ, ոչ պետք է երեխա կրթենք, դաստիարակենք, ոչ հաց ուտենք , չէ՞ որ Արցախն էլ է մեզ որպես տուն պետք , եթե այնտեղ մարդ չի ապրելու՝ի՞նչ անենք: Երբեք Արցախը չի կարող վտանգվել, երբ մենք ներքին հարցեր լուծենք:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեր տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում