Tuesday, 16 04 2024
«Պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը»․ Գերմանիայում ՀՀ դեսպան
Տեղումներ չեն սպասվում
«Ռուսական օրենքի» դեմ հուժկու ցույց Թբիլիսիում․ վրացիները չեն ընկրկում
Հերթական սրբապղծությունը. «Հրապարակ»
Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին. «Ժողովուրդ»
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը
Բանակը զինվում է նաև տեղական զենքով․ մի քանի նոր զինատեսակներ են փորձարկվել
Գարեջրի և ծխախոտի դիմաց չվճարելու համար ատրճանակը պահել է գանձապահի ուղղությամբ
Բաքվին՝ գովեստներ, Երևանին՝ ժպիտներ․ Տոկաևի այցի չհայտարարված նպատակը
Կարմիր հրապարակի ֆաշիստական պարադում Հայաստանի վարչապետն անելիք չունի
Պատասխան հարված առայժմ չի լինի․ ինչը հետ պահեց Իսրայելին
Հովհաննես Շահինյանը գողության մասին ահազանգել է ոստիկանական բաժին
22:45
Տաջիկստանը փոխադարձության սկզբունքով վիզային ռեժիմ է սահմանում Թուրքիայի քաղաքացիների համար

Թեժ քառյակը

ԲՀԿ-ի խորհրդարանական խմբակցության հետ հանդիպումից հետո ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն, ըստ էության, աղմկոտ հայտարարություններ է արել ոչ իշխանական քառյակի կապակցությամբ: Արմեն Ռուստամյանը բաց տեքստով իր տարակուսանքն է հայտնել, որ քառյակի որոշ ուժեր կողմ լինելով խորհրդարանական կառավարմանը, այսօր երբ սահմանադրական հայեցակարգ է ներկայացվում, դեմ են հանդես գալիս այն բանին, ինչին որ կողմ էին: Արմեն Ռուստամյանը քառյակի ուժերին մեղադրել է անկեղծ չլինելու մեջ:

Այս ամենից հետո նույն Ռուստամյանի հայտարարությունները, թե քառյակի կազմալուծման մասին խոսելը ժամանակավրեպ է, մի փոքր տարօրինակ են հնչում, և այստեղ էլ, ըստ էության, արդեն ՀՅԴ-ի անկեղծությունն է, մեղմ ասած, կասկածի տակ հայտնվում:

Սակայն ակնհայտ է, որ ոչ իշխանական ուժերի միջև իսկապես առկա են լուրջ տարակարծություններ և ասել, որ այստեղ խնդիրը սահմանադրական բարեփոխումներն են` այնքան էլ երևի թե իրավացի չի լինի:

Բանն այն է, որ Արմեն Ռուստամյանը գրեթե մեղադրել է քառյակի ուժերին աթոռակռվի համար, ինչը, ըստ էության, նշանակում է, որ տարաձայնությունները ոչ թե սահմանադրական բարեփոխումների հարցում են, ինչն, ըստ էության, նույնիսկ գուցե թե Սերժ Սարգսյանի համար էլ դեռևս որոշակիացված չէ իր վերջնանպատակի առումով, ինչքան աշնանը սպասվելիք ներքաղաքական պրոցեսներում գործողությունների տրամաբանությունը:

Խնդիրն այն է, որ ինչքան այդ գործողությունները մոտենում են իշխանության հարցի հանգուցալուծմանը, բնականաբար այնքան նեղանում է շրջանակը, և սրվում է իշխանության բաժանման հարցը չորս ուժերի միջև, այսինքն` ով ինչ պետք է ստանա «թեժ աշունից»: Եվ ուրեմն` իրավիճակը ավելի քան պարզ է: Եթե ոչ իշխանական ուժերն իսկապես գնում են «թեժ աշնան», ապա այստեղ նրանք անխուսափելիորեն բախվում են չորսի միջև կարկանդակը ավանսով բաժանելու խնդրին, թե որ ուժին ինչ իշխանական քվոտաներ են բաժին ընկնելու` բնականաբար, հարակից բիզնեսներով:

Գործնականում անհնար է պատկերացնել, որ քոչարյանական իշխանության տարիներին երկար ժամանակ իշխանության մեջ եղած և ընդհանրապես քաղաքականությամբ զբաղված, իսկ ԲՀԿ-ի դեպքում էլ հենց այդ հնոցում թխված ուժի համար քաղաքական դիրքերի բիզնես հենքի խնդիրները չլինեն կարևոր և առաջնային: Այդ ուժերն անկարող են առանց հարակից, այսպես ասած` թիկունք ապահովող բիզնեսների զբաղվել քաղաքականությամբ:

Հետևաբար` կամ անխուսափելիորեն առաջանում է այդ խնդիրը, կամ էլ` ըստ էության պարզ է դառնում, որ եթե նման խնդիր չկա, ուրեմն չկա նաև «թեժ աշնան» իրական հարց: Արմեն Ռուստամյանի երեկվա ելույթը վկայում է, որ խնդիր, ըստ էության, կա, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ աշունը թեժ կլինի, սակայն քառյակի շրջանակում:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում