«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի որդու և ՀՀ ոստիկանապետի նախկին տեղական Սաշա Աֆյանի թոռնուհու տեղի ունենալիք հարսանիքին երեկ հրավիրվեց նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
Թերևս, կապված հարսանիքի հետ՝ այսօր տեղի չի ունենալու ՀՀԿ ԳՄ նիստը, որը սովորաբար տեղի է ունենում հինգշաբթի օրերին։ Այս մասին մեզ ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը՝ հայտնելով, որ նիստը տեղի կունենա ուրբաթ օրը։ Նրանից հետաքրքրվեցինք, թե արդյոք նիստի հետաձգման պատճան այն է, որ ՀՀԿ վերնախավը զբաղված է լինելու հարսանիքով։ Նա պատասխանեց. «Այդ հարցերով ինձ մի դիմեք, մյուսներին դիմեք»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում