Չինաստանի Չենդու կենդանաբանական այգում ուրախություն էր տիրում: Մեծ պանդայի էգը՝ Այ Հին անունով, հղիացել էր: Կենդանաբանական այգու աշխատակիցները անգամ որոշել էին հեռարձակել նրա հղիության ընթացքը, սակայն նրանք ստիպված էին չեղյալ հայտարարել դա: Պարզվել է, որ խորամանկ պանդան որոշել է հղի ձևանալ ավելի շատ սնունդ ստանալու համար:
Ինչպես հայտնում է Shanghai Daily-ն, 6-ամյա Այ Հինը ցուցադրել է հղիությանը բնորոշ բոլոր նշանները՝ կորել է ախորժակը, սկսել է քիչ շարժվել: Սակայն հետազոտությունը ցույց է տվել, որ նա փոքրիկի չի սպասում:
Կենսաբանները նկատում են, որ պանդաներ կեղծ հղիությնա նշաններ են ցույց տալիս նաև վայրի բնության մեջ:
Անազատության պայմաններում կենդանիները սկսում են նման վարք ցուցաբերել՝ տեսնելով, որ ապագա մայրիկները հատուկ կարգավիճակում են լինում ու արժանանում հատուկ վերաբերմունքի: