Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին վերականգնվել է վնասվածքից ու վերսկսել մարզումները:
Ֆրանսիացին, ով ապաքինվել է ծնկի վնասվածքից, այսօր մարզվել է ընդհանուր խմբի կազմում ՝ առանց սահմանափակումների:
Գերմանիայի գործող չեմպիոնի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ ֆուտբոլիստը կարող է թիմի հետ օգոստոսի 30-ին մեկնել Գելզենկիրխեն, որտեղ Բունդեսլիգայի 2-րդ տուրի շրջանակներում «Բավարիա»-ի հակառակորդը լինելու է «Շալկե»-ն: