Ավստրալիայի Դիկինի համալսարանի աշխատակիցները եկել են եզրակացության, որ ֆասթֆուդի հաճախակի օգտագործումն առաջացնում է դեպրեսիա, հայտնում է BBC-ն:
Գիտնականները հայտարարում են, որ կալորիական և քաղցր սնունդը դեպրեսիայի հավանականությունը մեծացնում է 60 տոկոսով:
Միևնույն ժամանակ, օգտակար մթերքի կիրառությունը, օրինակ՝ ձկան յուղինը, ի վիճակի է նվազեցնել վախի ու անլիարժեքության մակարդակը:
Նման եզրակացություններ են արվել շաքարախտի ու սրտի հիվանդությունների զարգացման ռիսկերի ուսումնասիրության պրոցեսում:
Փորձագետները հետևել են 10 հազար հիվանդի սննդակարգին: