Հյուսիսային Կորեայի իշխանությունները չհիմնավորված և կեղծ են համարում ԱՄՆ-ի մեղադրանքներն այն մասին, թե իրենց երկիրը առնչություն ունի կեղծ դոլարների արտադրությանը, հայտնում է ՑՏԱԿ գործակալությունը:
ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ Փխենյանը գնել է հատուկ սարքավորումներ, թուղթ ու ներկ՝ բարձր որակի դոլարներ տպելու համար:
Ինչպես նշում է ՑՏԱԿ-ը, Վաշինգտոնը չի կարողացել ներկայացնել ապացույցներ, որոնք հաստատում են հանցագործության փաստը:
Հյուսիսային Կորեայի իշխանությունները կարծում են, որ նման կարգի տեղեկության տարածումը ԱՄՆ հերթական ակցիան է, որի «նպատակն է կեղտոտել հանրապետության վարկանիշը միջազգային թատերաբեմում»: