Moschino-ի դիզայներ Ջերեմի Սքոթը հայտնի է իր նորաձևության համարձակ փորձարկումներով: Մայլի Սայրուսը ևս աչքի է ընկնում իր էպատաժային հագուստով: Այնպես որ այս երկուսը որոշել են համատեղ նախագիծ ստեղծել:
Սկանդալային փոփ-երգչուհու հետ համագործակցության մասին դիզայները պատմել է MTV VMA-ի կարմիր գորգին:
Թե ինչի շուրջ հատկապես կլինի համագործակցությունը՝ մոդելավորողն այդպես էլ չի ասել՝ խոստանալով, որ այդ մասին հայտնի կլինի սեպտեմբերին Նյու Յորքի նորաձևության շաբաթվա ընթացքում:
2015թ. գարնանային հավաքածուի ցուցադրությանը հանդիսատեսը կտեսնի նոր անակնկալ Մայլիի մասնակցությամբ:
Նշենք, որ դա կլինի Սքոթի անձնական բրենդի հավաքածուի ցուցադրությունը, այլ ոչ թե նրա գլխավորած Moschino բրենդինը: