Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը և երկրի վարչապետ Արսենի Յացենյուկը դուրս են եկել իշխող «Բատիկիվշչինա» կուսակցությունից: Այս մասին հայտնի է դառնում Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովի ֆեյսբուքյան էջից:
«Գործընթացներում քաղաքական հայացքներով բաժանվելը չի նշանակում վեճի բռնվել և իրար վրա ցեխ ու մեղադրանքներ շպրտել: Ես «Բատիկիվշչինա»-ում ընկերներ ունեմ: Ինձ այդ մարդկանց հետ շատ բան է կապում, և հույս ունեմ՝ դեռ շատ ընդհանուր ու լավ բան կլինի: Ով գնա՞ց: Տուրչինովը, Յացենյուկը, Ավակովը, Դենիսովան, Պետրենկոն, Գրինևիչը, Գոլովկոն, Մատեյչենկոն, Պաշինսկին, Պարուբիյը, Պիշնին, Բուրբակը, Խմիլը, Ապոստոլը, Եմեցը, Լունչենկոն»,- իր էջում գրել է Ավակովը: