ԵՄ հակամենաշնորհային կոմիտեն կարող է Եվրոպայում Qualcomm ընկերության գործունեության հետաքննություն սկսել, հայտնում է Reuters-ը:
Բջջային չիպերի աշխարհի ամենախոշոր արտադրող Qualcomm-ն արդեն նման հետաքննության բախվել է Չինաստանում:
Reuters-ի աղբյուրը հայտնել է, որ ԵՄ համապատասխան կառույցները կարող են գործի քննությունը սկսել այս տարվա աշնանը:
Խոսքը կլինի Nvidia-ի դուստր ընկերության՝ Icera բջջային չիպեր արտադրողի բողոքի մասին, որը Qualcomm-ին մեղադրել է անազնիվ մրցակցության համար:
ԵՄ-ում հակամենաշնորհային օրենսդրության խախտման համար տուգանքը կարող է հասնել ընկերության եկամտի 10%-ին: