Այն բանից հետո, երբ Ղազախստանը 1991 թվականին անկախություն ձեռք բերեց, նախադեպ ստեղծեց նաև մյուս պետությունների համար՝ հրաժարվելով միջուկային զենքից, որը ժառանգել էր Խորհրդային միությունից:
Այսօր «Անի պլազա» հյուրանոցում հրավիրված քննարկման ընթացքում «Միջուկային զինաթափում. Հայաստանի և Ղազախստանի համատեղ ջանքերը» քննարկման ընթացքում Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Ա.Ե. Բոզժիգիտովը հայտարարեց, որ 1991 թվականի օգոստոսի 29-ին Ղազախստանը դարձավ առաջին պետությունը, որը ժողովրդի կամքով հրաժարվեց միջուկային զենքից:
Դրանից 18 տարի անց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան այդ օրը ճանաչեց միջուկային փորձարկումների գործողություններին դեմ արտահայտվելու օր:
Դեսպանն ընդգծեց, որ Ղազախստանում այսօր ապրում է 130-ից ավել ազգ, որոնց թվում են նաև հայերը, և որոնց հետ այս և այլ ծրագրերի շուրջ Ղազախստանը համագործակցում է: