Մոլդովան այսօր կգործարկի Յասի-Ունգենի գազամուղը Ռումինիայից գազ փոխադրելու համար: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Սպասվում է, որ հանդիսավոր արարողությանը ներկա կլինեն Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան և ԵՄ էներգետիկայի հարցերով հատուկ հանձնակատար Գյունթեր Էթինգերը: Գազատարն արժեցել է 26 մլն եվրո, փոխադրումների սպասվող ծավալը տարեկան կլինի 50 մլն խմ-ից ոչ ավել:
Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեն հույս է հայտնել, որ գազն ավելի էժան կլինի, քան «Գազպրոմինն» է, և հավելել է, որ ռուսական ընկերության հետ բանակցություններ են ընթանում վառելիքի էժանացման վերաբերյալ: Հիմա այն մոտ 370 դոլար է 1 000 խմ-ի համար: Ռումինիան իրեն գազով ապահովում է 80%-ով, մնացածը գնում է «Գազպրոմից»: