Երկար տարիներ անց հյուրախաղերի պատրաստվող Քեյթ Բուշի 11 ալբոմներն այս շաբաթ Մեծ Բրիտանիայում ընդգրկվել են ամենաշատ վաճառվողների թվում: Այս մասին հայտնում է NME-ն՝ հղում անելով Official Charts Company-ի տվյալներին:
Չարթ են վերադարձել երգչուհու 9 ստուդիական ալբոմները և The Whole Story և Director’s Cut հավաքածուները:
35 տարի անց առաջին շրջագայության շրջանակներում Քեյթ Բուշը կլինի Մեծ Բրիտանիայի 22 քաղաքներում: Առաջին 3-ժամանոց համերգը նա տվել է օգոստոսի 26-ին Լոնդոնում:
Մինչ այս Քեյթ Բուշը շրջագայել է 1979 թ.: