Պաշտպան Մեհդի Բենատիան, ով «Ռոմա»-ից «Բավարիա» է տեղափոխվել, հայտարարել է, որ ուրախ է իրադարձությունների նման զարգացմանը:
«Երջանիկ եմ, որ «Բարսելոնա» եմ տեղափոխվում: Բանակցությունների գործընթացը փոքր-ինչ երկար տևեց, և ինձ թվում էր, որ գործարքն այլևս չի կայանա:
Հռոմում անցկացրել եմ կարիերայիս հիանալի փուլերից մեկը, բայց այժմ ինձ նոր մարտահրավեր է սպասվում: Գվարդիոլան ցանկանում էր տեսնել ինձ իր թիմի կազմում: Պատրաստ եմ ամեն ինչ անել նրա գլխավորությամբ, քանի որ նա մեծագույն մարզիչ է»,- Sport-ը մեջբերում է Բենատիայի խոսքերը: