Saturday, 20 04 2024
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ

«Ձեր նախագահն իր կարծիքն է հայտնել․ Ղազախստանն ուրախ է Հայաստանին տեսնել ԵՏՄ-ում». դեսպան

Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Ա.Ե. Բոզժիգիտովն այն կարծիքին չէ, թե Ղազախստանում ուրախ չեն Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամագրվելու կապակցությամբ:

«Ղազախստանում բարյացակամ են Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամագրվելու կապակցությամբ, Ղազախստանի նախագահը ստորագրել է Հայաստանի անդամագրման ճանապարհային քարտեզը, այդ պատճառով ոչ մի տարաձանություն չկա: Տեխնիկական հարցերը ժամանակ են պահանջում՝ սկզբում փաստաթղթերի համաձայնեցում, հետո տարատեսակ գործողություններ: Ոչ մի ձգձգում չկա, միայն տեխնիկական հարցեր են»,- վստահեցրեց դեսպանը մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում:

Նրա խոսքով՝ Ղազախստանը ոչ մի պահանջ Հայաստանի առջև չի դնում․ «Ճանապարհային քարտեզը անձամբ նախագահն է ստորագրել»,- ասաց նա:

Դեսպանն անդրադարձավ նաև Նազարբաևի կողմից ընթերցված հայտնի նամակին և ասաց, որ այդ գագաթնաժողովն անցկացվում էր Աստանայում, հետևաբար և նամակն էլ նա պետք է կարդար․ «Ամբողջ իմաստն այն է, որ նամակները կարող են ուղարկել տարբեր պետություններ, և ինչու բարձրացրեց Նազարբաևը: Այն պատճառով, որ գագաթնաժողովն անցկացվում էր Աստանայում, և մոդերատորը Նազարբաևն էր»:

Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ ոչ բոլորն են ուրախ Հայաստանին տեսնել Մաքսային միությունում, դեսպանը պատասխանեց․ «Դա ձեր նախագահի կարծիքն է՝ ով է ուրախ, ով ոչ: Մաքսային միությունն ու Եվրասիական տնտեսական միությունը տնտեսական ծրագրեր են, քաղաքական հարցեր այստեղ դրված չեն: Ղազախստանը աջակցել է Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամագրվելու ճանապարհային քարտեզին: Դա փաստաթուղթ է, չէ՞, իսկ այն, ինչ դուք եք ասում, պարզապես խոսքեր են: Ձեր նախագահն է ասել, որ Հայաստանն անդամագրվելու է Մաքսային միությանն իր սահմաններով»:

«Առաջին լրատվական»-ի այն հարցին, թե արդյոք Եվրասիական տնտեսական միությունն ունի՞ ապագա, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ անդամ երկրները տարակարծիք են Ռուսաստանի դեմ և Ռուսաստանի կողմից սահմանված պատժամիջոցների հարցում, դեսպանը պատասխանեց․ «Եվրասիական տնտեսական միությունը ունի ապագա: Այն երեք պետությունների միություն է, ապագայում ևս մի քանի պետություն կմտնի: Դուք գիտեք, որ ցանկություն են հայտնել նաև Հայաստանը, Ղրղըզստանը, աշխատանքներ են տարվում նաև ավելի խոշոր երկրների հետ, այդ պատճառով ԵՏՄ-ն շատ մեծ ապագա ունի:

Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա դրանք միջանցիկ խնդիրներ են, որ կորոշվեն: Բնականաբար, Ղազախստանը դեմ է բոլոր տեսակի պատժամիջոցների»:

 

Առավել մանրամասն՝ մեր տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում