Կատալոնական «Բարսելոնա»-ի երեք ֆուտբոլիստներ վերականգնվել են վնասվածքներից և վերսկսել մարզումները:
Նեյմարի, Վերմալենի ու տեր Շտեգենի վնասվածքները թույլ չեն տվել նրանց մասնակցել «Բարսելոնա»-ի` Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանի մեկնարկային հանդիպմանը:
Այնուամենայնիվ, նշված երեք ֆուտբոլիստներն առանձին են մարզվում ակումբի մյուս խաղացողներից, ովքեր պատրաստվում են «Վիլյառեալ»-ի դեմ հանդիպմանը: