«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտարարել է, որ թիմի նորեկ Մարիո Բալոտելին «մերսիսայդցիներ»-ի կազմում մեկնարկային հանդիպումը կանցկացնի` մասնակցելով «Տոտենհեմ»-ի դեմ հանդիպմանը:
«Կարծում եմ, որ շաբաթվա վերջին Բալոտելին պատրաստ կլինի դուրս գալ խաղադաշտ: Հնարավոր է, նա դեռ չկարողանա խաղալ 90 րոպե, բայց Մարիոն հիանալի մարզավիճակում է: Նա կհայտավորվի «Լիվերպուլ»-ի առաջիկա հանդիպմանը»,- ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է Ռոջերսի խոսքերը:
Հիշեցնենք` Մարիո Բալոտելին «Միլան»-ից «Լիվերպուլ» է տեղափոխվել օգոստոսի 25-ին: