«Յուվենթուս»-ը մերժել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հերթական առաջարկը` թիմի կիսապաշտպան Արտուրո Վիդալի տրանսֆերի շուրջ:
Թուրինցիները կհրաժարվեն ֆուտբոլիստի ծառայություններից միայն այն դեպքում, եթե նրա իրավունքների դիմաց 40 մլն ֆունտ ստանան:
Հիշեցնենք, որ այս առաջարկը կատարելուց հետո «կարմիր սատանաներ»-ը հայտարարել են ամառային տրանսֆերային շուկայում աշխատանքներն ավարտելու մասին: