Համակենտրոնացման ճամբարներում աշխատող նացիստները պատերազմի վերջանալուց հետո ծառայել են Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության (ԳԴՀ) պետական անվտանգության նախարարության բաժանմունքում (Շտազի): Այս մասին գրում է Spiegel-ը՝ հղում անելով SS-ի նախկին զինվորի պատմածներին:
Գերմանական բանակում որպես հետևակ ծառայած և 1942 թվականից Օսվենցիմում աշխատած Յոզեֆ Զետնիկին 1964 թ. Շտազին հավաքագրել է, և նա սկսել է հետևել իր կաթոլիկ համայնքի անդամներին:
Նրա խոսքով՝ ԳԴՀ իշխանությունների հետ համագործակցած բոլոր նացիստները խուսափել են պատժից և արդարադատության մարմինների տեսադաշտում հայտնվել են միայն ԳԴՀ-ի անկումից հետո: Զետնիկի խոսքերը հաստատել է Շտազիի փաստաթղթերի հետազոտման գերատեսչության ներկայացուցիչ Հենրի Լյայդեն: