Արդեն մոտ մեկ ժամ է, ինչ ԱԺ-ում ՝ ՀՅԴ խմբակցությունում, սկսվել է այդ խմբակցության և ԲՀԿ խմբակցության անդամների հանդիպումը:
Ըստ տեղեկությունների ԲՀԿ-ն է նախաձեռնել հանդիպումը, քանի որ ցանկանում է վերջնական դիրքորոշում լսել ՀՅԴ-ից՝ Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Բանն այն է, որ այդ հարցում Աժ ՀԱԿ, ԲՀԿ և «Ժառանգություն» խմբակցությունները նույն դիրքորոշումն ունեն, այն է՝ նման բարեփոխումներ չպետք է լինեն, իսկ ՀՅԴ կողմ է արտահայտվում այդ բարեփոխումներին:
Հանդիպմանը ԲՀԿ-ից մասնակցում են խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Վահե Հովհաննիսյանը և Ստեփան մարգարյանը: ՀՅԴ-ից՝ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, քարտուղար Աղվան Վարդանյանը և պատգամավոր Արծվիկ Մինասյանը: