Նանկինում ընթացող պատանեկան օլիմպիական 2-րդ խաղերի ծրագրով ազատ ոճի ըմբշամարտի խմբային մարցաշրի գոտեմարտերն ավարտվեցին: 54 կգ քաշային կարգում ընդգրկվածՎաղինակ Մաթևոսյանը իր 2-րդ շրջանի մենամարտում կրկին առանց մեծ դժվարության նույն 4:0 հաշվով առավելության հասավ նորզելանդացի Ռիչարդ Բրահմի նկատմամբ: Սակայն հաջորդ շրջանում 0:3 հաշվով զիջեց մրցաշարի հայտնություն դարձած Ղազախստանի պատվիրակ Մուխամբեթ Կուատբեկին:
Բարեբախտաբար, Վաղինակին 4-րդ շրջանում հաջողվեց սկզբունքային մրցավեճում 3:1 հաշվով պարտության մատնել Ռուսաստանի ներկայացուցիչ Ամիրխան Գուվաժակովին ու խմբում գրավելով 2-րդ տեղը՝ իրավունք ստացավ բրոնզե մեդալի համար պայքարել Ա խմբում 2-րդ տեղը գրաված 16-ամյա եմենցի Աբդուլա Ալի Էնբրահիմ Ալ Շեբամի հետ:
Իսկ այս քաշային կարգում չեմպիոնի կոչումը ժամը Բ խմբի հաղթող ղազախ Մուխամբեթ Կուատբեկն ու Ա խմբում լավագույնը ճանաչված ամերիկացի Դաթոն Ֆիքսը:
76 կգ քաշային կարգում ելույթ ունեցած Սարգիս Հովսեփյանն էլ 1-ին շրջանում ճապոնացի Յայուրո Յամասակիի հետ գոտեմարտում անհաջողության մատնվելուց հետո 2-րդ և 3-րդ շրջաններում միևնույն 4:0 հաշվով վստահ հաղթանակներ տարավ թե՛ սամոացի Լաֆետա Վուի, թե՛ կանադացի Արշդիփ Գուրմի նկատմամբ ու նույնպես խմբում գրավելով 2-րդ տեղը՝ իրավունք ստացավ պայքարելու 3-րդ տեղի համար:
Հովսեփյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում կհանդիպի Ա խմբում 2-րդ տեղը գրաված 17-ամյա կոլումբիացի Արթուրո Իսքուիերդոյի հետ: Այս քաշային կարգում օլիմպիական չեմպիոնի կոչումը կվիճարկեն Բ խմբի հաղթող ճապոնացի Յայուրո Յամասակին և Ա խմբում լավագույնը ճանաչված վրացի Մեկի Սիմոնիան:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամլո ծառայություն