Նախկինում հայտնի անգլիացի ֆուտբոլիստ Գարի Լինեկերը նշել է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ն այսքան վատ խաղ չի ցուցադրել նույնիսկ նախկին գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսի օրոք:
«Ակնհայտ է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ին անհապաղ բարձրակարգ պաշտպաններ են հարկավոր: «Կարմիր սատանաներ»-ը ցնցող պարտություն կրեցին: Չեմ կարող մտաբերել, որ երբեմն որևէ բարձրակարգ ակումբ այսքան նվաստացուցիչ պարտություն կրի:
Կասեի, որ «Յունայթեդ»-ին ոչ թե դի Մարիա, այլ դի Մոյես է հարկավոր»,- Twitter-ի իր էջում գրել է Լինեկերը: