Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արիեն Ռոբենը շատ գոհ է, որ ժամանակին որոշում է կայացրել գերմանական գրանդ տեղափոխվել: Հոլանդացի ֆուտբոլիստը նշել է, որ մտադիր է պորֆեսիոնալ կարիերան ավարտել մյունխենյան ակումբում:
«Շատ պարզ է և ակնհայտ: Ցանկանում եմ կարիերաս ավարտել հենց «Բավարիա»-ում: Ես հաջող փուլեր եմ անցկացրել «Չելսի»-ում և «Ռեալ»-ում: Բայց ֆուտբոլային բարձունքի եմ հասել հենց մյունխենյան ակումբում և պետք է շնորհակալություն հայտնեմ դրա համար:
Պայմանագրիս ժամկետն ուժի մեջ է ևս երեք տարի: Եթե ամեն ինչ լավ լինի, ես կկատարեմ պայմանները: Հիանալի կլինի, եթե կարողանամ կարիերաս ավարտել «Բավարիա»-ում, ինչը շատերին չի հաջողվել»,- Sport-ը մեջբերում է ֆուտբոլիստի խոսքերը: