Կատալոնական «Բարսելոնա»-ն համաձայնության է հասել «Սան Պաուլու»-ի հետ` պաշտպան Դուգլաս Կոստայի տեղափոխության շուրջ: Այդ մասին հայտնում է Marca-ն:
Տեղեկությունների համաձայն` աջ պաշտպանը 5-ամյա պայմանագիր կստորագրի իսպանական գրանդի հետ: Կատալոնացիները 4 մլն եվրո կվճարեն բրազիլական ակումբին, ևս 1.5 մլն` եթե Դուգլասը որոշակի քանակի խաղեր անցկացնի թիմում:
Ֆուտբոլիստը Իսպանիա կմեկնի` բուժզննում անցնելու և պայմանագիր ստորագրելու նպատակով: