Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի՝ Ազովի ծովի ափին, Ուզուֆ գյուղակում գտնվող առանձնատունը վերածել են «Ազով» ազգային գվարդիայի գումարտակի բազայի ու նկարազարդել են ազգագրական ոճով: Այս մասին հաղորդվում է Դոնեցկի մարզային պետական ադմինիստրացիայի կայքում:
«133 մետր երկարությամբ ցանկապատը զարդարել են կոլորիտային նկարազարդմամբ, որն ունի կես մետր լայնություն: Ներկայիս ռազմաբազայում նոր գեղարվեստական օբյեկտի ստեղծումը առաջին հերթին կոչված է աջակցելու բանակին, Մարիուպոլի բնակչության ու հյուրերի հայրենասիրական տրամադրվածությանը», – ասվում է հաղորդագրության մեջ:
Ցանկապատի զարդարման նախաձեռնությունը պատկանում է Դոնեցկի մարզի նահանգապետ Սերգեյ Տարուտային: Նախշերի ստեղծման վրա աշխատել է նկարչուհի Օլգա Չերեմուշկինան: