ՀՀ Զինված ուժերն առօրյա ծառայություն են իրականացնում, իսկ հայ դիվերսանտի մասին ադրբեջանական լուրն ապատեղեկատվություն է: Այս մասին հայտարարել է ՀՀ ՊՆ մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, գրում է Panorama.am-ը:
Նախօրեին ադրբեջանական կայքերը տեղեկատվություն են տարածել, թե օգոստոսի 26-ին Տավուշի մարզից ադրբեջանական Ղազախի շրջանի Քեմերլի գյուղ է անցել ՀՀ քաղաքացի՝ հավելելով, որ նրա տվյալներն առայժմ ճշտել չի հաջողվել։ Նշվում էր, որ քաղաքացին 53-54 տարեկան է, նա մոտ 20 րոպե մնացել է Քեմերլիի գյուղացիներից մեկի տանը, ապա ադրբեջանցի զինվորականները եկել ու տարել են նրան։ Ադրբեջանական որոշ կայքեր շտապել են նրան դիվերսանտ որակել: