Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Իշխանական համակարգի երկարակեցության գրավականը

«Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հայտարարել է, որ իշխանությունները չեն կատարել ոչ իշխանական քառյակի 12 կետերից և ոչ մեկը, ու այլևս անիմաստ է կառավարության հրաժարականի հարց բարձրացնել, պետք է բարձրացնել ամբողջական իշխանափոխության հարց: Ասել է թե` պետք է բարձրացնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը:

Իրապես, առնվազն ծիծաղելի և անհեթեթ կլինի, եթե ոչ իշխանական քառյակը աշնանը նորից բարձրացնի կառավարության փոփոխության հարց: Բայց Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցի բարձրացումն էլ իսկական փորձություն է լինելու քառյակի համար, որն ամեն գնով առ այսօր խուսափել է այդ հարցից: Այստեղ գլխավոր խոչընդոտը ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն են, առնվազն հայտարարությունների մակարդակում: ՀԱԿԿ-ն ու «Ժառանգությունը» գոնե չեն խորշում բացահայտ և բարձրաձայն ասել, որ Սերժ Սարգսյանի հրաժարական են պահանջում: Իհարկե, հարկ է արձանագրել ի սկզբանե, որ նման հայտարարություններն, ըստ էության, դեռ ոչինչ են, որովհետև Սերժ Սարգսյանի հրաժարական պահանջող ուժերը մինչև վերջ առիթներ չեն փնտրի ինքնարդարացման և ԲՀԿ-ի պոչից կպած մնալու համար:

Վերջին հաշվով, ոչ իշխանական քառյակում թելադրում է ԲՀԿ-ն, և սրանով ամեն ինչ ասված է՝ եթե Սերժ Սարգսյանի հրաժարական պահանջող ուժը շարունակում է մնալ ԲՀԿ-ի հետ միևնույն քառյակում, ապա առնվազն քանի դեռ ԲՀԿ-ն չի հայտարարել Սարգսյանի հրաժարական պահանջելու մասին, արժեք չունեն նաև այդ մյուս ուժերի հայտարարությունները: Իսկ ԲՀԿ-ն դեռ չի հայտարարել նման պահանջի կամ մոտեցման մասին: Ավելին` ԲՀԿ-ն նույնիսկ խուսափում է խոսել առկա իրավիճակի համար Սերժ Սարգսյանի ուղղակի պատասխանատվության մասին:

Իսկ այդ մասին համեմատաբար ակտիվ և համեմատաբար հստակ ու կոնկրետ խոսող նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն էլ ԲՀԿ-ում սահուն կերպով մղվեց լուսանցք, և այսօր նույնիսկ ռուսական լրատվամիջոցներում հրապարակումներ են լինում այն մասին, որ Վարդան Օսկանյանը դուրս է գալու ԲՀԿ-ից և ստեղծելու է իր առանձին կուսակցությունը: Սա բոլոր առումներով տրամաբանական որոշում կլինի, քանի որ Օսկանյանն, անկախ ամեն ինչից, ոչ մի կերպ այդպես էլ չձուլվեց ԲՀԿ-ի համայնապատկերին, ինչպիսի վերաբերմունք էլ որ մենք ունենանք Օսկանյանի հանդեպ, միևնույն է` նա ըստ էության շահեկանորեն առանձնանում էր այդ համայնապատկերից: Թեև, նախկին արտգործնախարարն ինքը, ըստ էության, դեռ որևէ կերպ չի արձագանքել այդ տեղեկություններին, հետևաբար վաղ է ռուսական մամուլի հրապարակումներից հեռուն գնացող հետևություններ անել:

Այնուհանդերձ, խնդիրը, մեծ հաշվով, չի սահմանափակվում միայն հրաժարականի պահանջով: Խոսքը դրա իրականացմանն ուղղված գործողությունների մասին չէ, այլ այն մասին, որ Հայաստանի հասարակությունը վաղուց դուրս է եկել, այսպես ասած, առաջնային ընկալումների «տարիքից» և իշխանափոխության գործողությունների աջակցելու համար պահանջում է ավելին: Մասնավորապես, հրաժարականի և փոփոխության առաջնային պահանջին զուգահեռ, հասարակությունն ուզում է որոշակի ուրվագծեր նաև նոր իշխանությունների մասով, որպեսզի հասկանա, թե ինչին է աջակցում՝ ում է հեռացնում և ում է բերում իշխանության:

Նախկինում հասարակությունը միգուցե և նման հարցադրումներ չուներ, սակայն այս ընթացքում շատ բան է տեսել, տեսել է լիովին հակադիր ուժերի, միմյանց մարդասպանության մեջ մեղադրող ուժերի միավորում, և այս իսկ պատճառով էլ հասարակությունն իր համար երաշխիքների հնարավորինս բարձր աստիճանը տեսնում է հնարավորինս շատ հարցադրումներ ներկայացնելու և պատասխաններ ստանալու մեջ: Այլապես, մարդիկ տարակուսում են, թե ինչ կարող է լինել, եթե իշխանություն են գալիս Մարտի 1-ի համար միմյանց մեղադրող ուժերը` միասին, ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն: Իսկ Մարտի 1-ը սովորական քաղաքական միջոցառում կամ իրարանցում չէր, այլ մարդասպանություն:

Եվ ուրեմն` հասարակությունը ներկայացնում է երկրորդ դասի հարցերը: Մասնավորաբար, եթե ասվում է, որ այսօրվա իշխանությունների այլընտրանքը քառյակն է, հասարակության մոտ հարց է առաջ գալիս՝ քառյակը ի՞նչ տեսքով, ա՞յս տեսքով: Եթե այո, ապա ո՞վ է քառյակի նախագահի թեկնածուն, վարչապետի թեկնածուն, կառավարության կազմը ո՞րն է: Չէ՞ որ մենք տեսնում ենք, թե ինչքան տարբեր են կարծիքները քառյակում մի շարք հարցերի վերաբերյալ: Այդ դեպքում ինչպե՞ս կարող է քառյակն ինքնին լինել իշխանություններին այլընտրանք, եթե նրանք հազիվ են միակարծիք ընդամենը իշխանություններին հեռացնելու հարցում, եթե նրանք մի քանի ամիս առաջ նույնիսկ վարչապետի ընդհանուր թեկնածու չկարողացան ունենալ, ուր մնաց նախագահի:

Այդ հարցերը գուցե թե հարիր լինեին ընտրական շրջաններին, և տրամաբանական լիներ, որ կատարվում է իշխանափոխություն, իսկ հետո արդեն ընտրությունների միջոցով հասարակությունը նոր իշխանություն է ձևավորում: Սակայն, բնականաբար, այդպես չի լինում, երբ ինչ-որ մեկը հեռանում է իշխանությունից կամ հեռացվում, ինչ-որ մեկը նրա փոխարեն գալիս է: Իսկ քանի որ Հայաստանում իշխանություններն ու ոչ իշխանությունները շատ են սերտաճած, այդ ինչ-որ մեկը, մեղմ ասած, կլինի նույն իշխանական համակարգից, ինչի հարցում շատ մեծ դեր է կատարելու այն, որ Հայաստանում չկա կայացած քաղաքական համակարգ, էլ չասած իրավական համակարգի մասին:

Նման պայմաններում, հասարակական անվտանգության տեսանկյունից գերկարևոր է դառնում հստակ պատասխանը, թե հասարակությունն ո՞ւմ է իշխանության բերելու՝ պայքարին իր աջակցությամբ, կամ ի՞նչն է իշխանության բերելու՝ գաղափա՞րը, ծրագի՞րը, թե՞ ոմանց կարոտը: Այս հարցերը, հանրային և պետական զարգացման տեսանկյունից, այսօր շատ ավելի կարևոր են, քան այն, թե ում հրաժարականի հարցը կբարձրացնեն այս անգամ: Ավելին` երբ հանրությանն այդ հարցերի պատասխանի փոխարեն կերակրում են արդեն տասնամյակներ շարունակվող հրաժարականների կլիշեյապատ հռչակագրերով, դրանով ըստ էության ապահովվում է իշխանական համակարգի երկարակեցությունը:

 

Լուսանկարը՝ civilnet.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում